Նիժնեկամսկում արտադրական և քաղաքացիական օբյեկտները ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման։ Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր։

Նիժնեկամսկի ղեկավար Ռադմիր Բելյաևը հստակեցրել է, որ այս պահին «զանգվածային հարձակումը» շարունակվում է։ Հարվածի տակ են ինչպես արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտները։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, երկուշաբթի Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, 39-ը՝ վիրավորվել։