Թուրքիայի Զոնգուլդաք եւ Հաքքարի նահանգներում անհայտ անձանց կողմից հրազենային կրակոցներով սպանվել են 14 եւ 15 տարեկան աղջիկներ։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Զոնգուլդաքի Դեւրեքի շրջանում դասամիջոցին 14-ամյա աշակերտուհին դպրոցից դուրս է եկել եւ սպանվել դիմահար կրակոցից։

Սպանության մյուս դեպքը տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում, որտեղ փողոցի մեջտեղում անհայտ անձը կրակահերթ է արձակել 15-ամյա աղջկա ուղղությամբ եւ հեռացել դեպքի վայրից։

Երկու դեպքերում էլ բժիշկներին չի հաջողվել փրկել աղջիկների կյանքը։