Եվրոպայում գտնվել են ազնվական Նարիշկինների ժառանգներ, որոնք հավակնում են Պետերբուրգում գտնված գանձին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանում Ռոմանովների ընտանիքի անդամների ասոցիացիայի ներկայացուցիչ Իվան Արցիշեւսկին:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե աշխարհում Ռոմանովների ուղիղ հետնորդներ չեն մնացել, սակայն այսօր Արցիշեւսկին հայտարարել է, որ իրավական տեսակետից ռուսական ազնվական տոհմի ուղիղ հետնորդներ կան: Նա նշել է, որ գտնվել են երկու հրաշալի տիկնայք, որոնցից մեկը բնակվում է Փարիզում, մյուսը` Շվեյցարիայում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Պետերբուրգում Նարիշկինների առանձնատանը գանձ հայտնաբերելու մասին լուրը լրատվամիջոցներում հայտնվել էր մարտի 29-ին:

Գանձերը տարվել են Կոնստանտինովյան պալատ, այնուհետեւ ուղարկվել փորձաքննություն, որտեղ կմնան մոտավորպես մեկ տարի:

Առայժմ հայտնի չէ, թե դրանք մշտապես որտեղ հանգրավան կգտնեն: