Օգոստոսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ձևավորել 12 հանձնաժողով։ Սա, գործող Սահմանադրության համաձայն, հանձնաժողովների առավելագույն թիվն է, որը կարող է ձևավորել խորհրդարանը։