Կոտայքի մարզում, այսօր` մայիսի 14-ին, ժամը 19.20-ին Եղվարդ քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքին հարակից ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: