Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս I-ը եւ թագուհի Սոֆիան իրենց «ոսկե հարսանիքը» կնշեն ընտանեկան նեղ միջավայրում:
Թագավորական տան մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ համատեղ ընտանեկան կյանքի 50-ամյա հոբելյանը համեստորեն նշելու որոշումը կայացրել է թագավոր Խուան Կարլոս I-ը` մոտ մեկ ամիս առաջ:
Թագավորական տունը հոբելյանի կապակցությամբ լրատվամիջոցների համար խտասկավառակ է թողարկել, որում տեղ են գտել թագավորական զույգի 50-ամյա համատեղ կյանքի ամենավառ 50 դրվագները:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նրանց ամուսնությունը կայացել է 1962 թ. մայիսի 14-ին` Աթենքում:




























