Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն, այսօր` մայիսի 14-ին, հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ընտրությունները եւ դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լեւոն Զուրաբյանը դեսպանին է ներկայացրել ընտրությունների ընթացքում կատարված` պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության ամբողջ պատկերը: Զուրաբյանը նաեւ տեղեկացրել է Սահմանադրական Դատարան բողոքարկվելիք հայցի մասին, ինչպես նաեւ ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի հետագա անելիքները:




























