Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը տարածաշրջանի երկրների վրա 276 մլրդ եվրո կարժենա: Նման հաշվարկ է կատարել գերմանական «Wirtschaftswoche» պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի չվերահսկվող դեֆոլտի պատճառով եվրագոտու կորուստները կհասնեն 1 տրիլիոն դոլարի:
Ընդ որում` միայն Գերմանիան կկորցնի 77 մլրդ եվրո: Պարբերականը հաշվարկները կատարելիս հաշվի է առել երկկողմ վարկերի ծավալը, Գերմանիայի, ինչպես նաեւ Եվրոպական կենտրոնական բանկի մասնաբաժինները վարկերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Հունաստանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո մինչ օրս դեռեւս կոալիցիոն կառավարություն չի ձեւավորվել: Մայիսի 13-ին կուսակցությունների ղեկավարները հայտարարել էին, որ իրենց միջեւ առկա հակասությունները թույլ չեն տալիս կոալիցիա ձեւավորել, այնպես որ երկրում, ամենայն հավանականությումբ, նոր ընտրություններ կանցկացվեն:



























