«Օրինաց երկիր» կուսակցությունը քննարկել է 2012թ. ընտրությունների ընթացքում ձեռք բերված մանդատների բաշխման հարցը:
Քաղաքական խորհրդի որոշման արդյունքում ՕԵԿ-ը հինգերորդ գումարման Ազգային ժողովում կձեւավորի խմբակցություն հետեւյալ կազմով.
Հեղինե Բիշարյան – խմբակցության ղեկավար
Խաչիկ Հարությունյան – խմբակցության քարտուղար
Մհեր Շահգելդյան
Իշխան Խաչատրյան
Սամվել Թադևոսյան
Կարեն Բոթոյան
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է 5,51 տոկոս ձայն, ինչը հավասար է 5 մանդատի: Եվս մեկ ՕԵԿ-ական` Կարեն Բոթոյանը, ընտրվել է մեծամասնական ընտրակարգով:




























