Այսօր՝ օգոստոսի 10-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։