Սանկտ-Պետերբուրգում հանկարծամահ է եղել «Լիցեդեյ» թատրոնի հայտնի դերասան Ֆելիքս Աղաջանյանը:

Ինչպես հաղորդում է LifeNews-ը, Ֆելիքս Աղաջանյանը եղել է Պոլունինի եւ Սկվորցովի կազմակերպած «Լիցեդեյ»-ի առաջին կազմի 5 մասնակիցներից մեկը: Աղաջանյանը Վյաչեսլավ Պոլունինի ստուդիա է եկել դեռեւս 1976-ին, մասնակցել թատերախմբի առաջին բեմականացումներին, բայց հետո առանձնացել է լիցեդեյներից եւ շուրջ 10 տարի աշխատել միայն Սկվորցովի հետ:

Նա «Լցեդեյ» է վերադարձել միայն 1990-ականներին վերջին: Դերասանը կյանքից հեռացել է 56 տարեկան հասակում: