Apple ընկերությունը փոխել է 4G աջակցությամբ iPad տարբերակի անվանումը. այժմ պլանշետային համակարգիչը կոչվում է ոչ թե iPad Wi-Fi + 4G, այլ` iPad Wi-Fi + Cellular:
Ինչպես հաղորդում է CNews.ru-ն, ընկերության ղեկավարությունը նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում ընկերությանը առարկություններ ներկայացվեցին: Ավստրալացիները հայտնաբերել էին, որ iPad Wi-Fi + 4G-ն անհամատեղելի է տվյալների 4-րդ սերնդի գերարագ հաղորդման ցանցերի հետ, որոնք համարվում են 4G-ցանցեր:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա այստեղ ընդհանրապես չկա գործող 4G ցանց:
Նշենք, որ Ավստրալիայի սկանդալից հետո ընկերությունը համաձայնել է դժգոհ գնորդներից ընդունել պլանշետները եւ վերադարձնել ողջ գումարը:




























