2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածքից արձանագրվել է երկրի քաղաքացիների՝ արտերկիր 741 հազար մեկնում, ինչը 3,6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Զբոսաշրջիկները կատարել են արտերկիր 388,7 հազար ուղևորություն, ինչը 0,8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Այցերի մեծ մասը կատարվել է Թուրքիա և Հայաստան՝ համապատասխանաբար 201,1 հազար և 112,9 հազար։