Իրանի հարցով մենք ունենք երեք ռազմավարություն՝ անել այն, ինչ հիմա անում ենք, պարզապես գնալ հոսանքի ուղղությամբ և հետևել, թե որքան վատ են նրանց գործերը, որովհետև նրանց մոտ 300% գնաճ է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանց արժույթը գրեթե ոչինչ չարժե։ Նրանք չեն վճարում իրենց զինվորներին։ Նրանց զինվորները հեռանում են։ Ուստի պետք է պարզապես շարունակել նույն կերպ։ Տնտեսական առումով նրանք լիակատար քաոսի մեջ են։ Նրանք չեն կարող պարտք վերցնել։ Մենք վերահսկում ենք նրանց փողերը, իսկ դրանք շատ էին։ Ես նրանց բանկիրն եմ», — նշել է նա։





























