ՀՀԿ-ի` 250 անձից բաղկացած համամասնական ցուցակում մինչեւ մայիսի 20-ը բավականին ինքնաբացարկներ կլինեն: Այս մասին թերթի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա` ինքնաբացարկ հայտնողները կլինեն մոտ 70-ը, իսկ ՀՀԿ ներկայիս պատգամավորներից ակտիվները եւ փորձառուները կլինեն նաեւ նոր խորհրդարանում:

«Կոալիցիայի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել. համենայն դեպս, այսպես մեր թղթակցին վստահեցրեց Սահակյանը:

«Դեռ վերջնական որոշում չկա, ոչ էլ ակտիվ քննարկման փուլում է: Թե ովքեր կլինեն խորհրդարանում, կախված է նաեւ մեր հետագա ռազմավարությունից: Ինչ ռազմավարություն ընտրենք, ըստ այդմ էլ կունենանք համապատասխան դերակատարներ»,- նշեց նա:

 Դիտարկմանն ի պատասխան, որ տրամադրվածությունը, կարծես, ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն է ավելի շատ ուղղված, ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ դա միանշանակ չէ եւ հավելեց, որ որոշակի համաձայնություններ, իհարկե, կլինեն:

«Կլինի դա կոալիցիա, թե պարզապես համաձայնություններ ձեռք կբերվեն` վաղ է ասել»,- նշեց Սահակյանը:

ՀՀԿ-ում, նրա խոսքերով, դեռ որոշված չեն նաեւ ԱԺ նախագահի եւ վարչապետի թեկնածուները»,- գրում է թերթը: