Թեեւ երեկ երեկոյան հրապարակվեց ԱԺ մտնող ՕԵԿ պատգամավորների ցանկը, սակայն, թերթի տեղեկություններով, այն վերջնական չէ, շարունակում է քննարկվել ցուցակի 9 եւ 10-րդ համարների՝ Նելսոն Զուլոյանի եւ  Դավիթ Կարապետյանի հարցը:

«Մեր տեղեկություններով, կուսակցությունում փորձում են նրանց տեղավորել գործադիրում: Կարապետյանին առաջարկվել է  էներգետիկայի եւ բնական պաշարների  փոխնախարարի, իսկ Զուլոյանին` առողջապահության փոխնախարարի պաշտոնը, սակայն նրանք չեն համաձայնել ու շարունակում են պնդել, որ իրենց գործունեությունը պատկերացնում են միայն խորհրդարանում:

Ինչպես փոխանցում են մեզ, որոշ պատգամավորների հետ բանակցություններ են վարվում, որ իրենց տեղը զիջեն երիտասարդներին, սակայն նրանք դրա դիմաց պահանջում են առնվազն նախարարի պաշտոն, անգամ փոխնախարարինը համարում են վիրավորական:

Այս տեսքով ցուցակի հրապարակումն առայժմ կրքերը հանդարտեցնելու համար էր: Սակայն բանակցությունները շարունակվում են, եւ հնարավոր է զիջողներ լինեն, խոսքը, մասնավորապես, Իշխան Խաչատրյանի մասին է»,- գրում է «Հրապարակը»: