«Հրապարակը» գրում է, որ ԲՀԿ-ն կոալիցիա մտնելու շուրջ բաժանվել է երկու թեւի՝ քոչարյանական թեւը չի ուզում մտնել, իսկ ծառուկյանական թեւը կողմնակից է իշխանության մաս դառնալուն:
Հետաքրքիր է, որ քոչարյանական թեւի կազմում են ոչ միայն Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը, այլեւ ծնունդով ջավախեցի, ԲՀԿ համամասնական ցուցակի 12-րդ տեղում գտնվող Ստեփան Մարգարյանը: Վերջինս օրեր առաջ հարցազրույց էր տվել եւ դեմ արտահայտվել կոալիցիոն համաձայնությանը: Ասում են՝ պատրաստ է անգամ կոալիցիայի դեպքում վայր դնել մանդատը:




























