Արդեն երրորդ օրն է` կատարյալ շիլաշփոթ է սկսվել Հանրապետական կուսակցության բոլոր այն դեպուտատացուների շրջապատում, ովքեր ներկայացնում են բիզնես աշխարհը: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը:
«Կուսակցությունում լուր է տարածվել, թե իրենց առաջնորդը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խիստ հետեւողական է լինելու եւ պատժելու է խորհրդարանի աշխատանքներից սիստեմատիկ բացակայող բիզնեսմեն-մականունավորներին:
Ապագա խորհրդարանում հաճախակի բացակայող պատգամավորին ստիպելու են մանդատը վայր դնել: Նրանց կփոխարինեն ցուցակում հաջորդաբար «անդամագրվածները»:
Ինչն է բոլ` ՀՀԿ համամասնական ցուցակի «պահեստային» հարյուրավոր դեպուտատացուները: Երեկվանից բիզնեսմեն դեպուտատացուները «դռնեդուռ» ընկած իմիջմեյքերներ են փնտրում: Որոշել են քաղաքական գործիչ դառնալ: Պատրաստվում են մշտական ակտիվ քաղաքական ելույթներ ունենալ: Իսկ ելույթ գրողներին, ինչ է եղել, կվարձեն»,- գրում է «Հայացք» թերթը:




























