Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օանդը լքել է Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը, որպեսզի գլխավորի երկիրը: Այդ պաշտոնն Օլանդն զբաղեցրել էր ավելի քան 10 տարի:

Ըստ Ֆրանսիայի նոր նախագահի` նա «սոցիալիստ է եւ կմնա այդպիսին», սակայն չի մասնակցի կուսակցական գործերին, եւ Ելիսեյան պալատում չի ընդունի մեծամասնական խորհրդարանական խմբակցության անդամներին, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Այսօր` մայիսի 15-ին, տեղական ժամանակով 10:00-ին (երեւանյան ժամանակով`12:00-ին), Ելիսեյան պալատում տեղի կունենա Ֆրանսուա Օլանդի երդման արարողությունը: