«Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորումը օգոստոսի 12-ին Երևանում՝ Սարյանի պուրակում, անցկացնում է հանրային միջոցառում՝ հաջակցություն իր ձերբակալված համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների։ Ակցիայի ծրագրում ներառված են իրավապաշտպանների և հասարակական գործիչների ելույթներ, «Կապկպված խոսափող» թեմատիկ ինստալյացիան, Չալաբյանի մեջբերումներով պաստառների ցուցահանդես, ինչպես նաև «Նամակ Ավետիքին» ակցիայի շրջանակում գրավոր ուղերձների հավաք։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր՝ Հայաստանի քաղաքացիների ընտրություններում կամարտահայտությունը խոչընդոտելու փորձի մեղադրանքով։ Ավելի վաղ՝ ապրիլի վերջին, «Հայաքվե» նախաձեռնությունը միացել էր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ գործող իշխանությունը փոխելու համար ջանքերը միավորելու նպատակով։











