Հյուսիսային Իռլանդիայում թռիչքի պատրաստվող փոքր ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել: Հատուկ ծառայությունները փակել են Էնիսքիլեն քաղաքի օդանավակայան տանող  բոլոր ճանապարհները, որտեղից էլ պատրաստվում էր թռչել պայթուցիկով լի ինքնաթիռը: 

Բրիտանական բանակի մասնագետները վնասազերծել են սարքը, իսկ ոստիկանությունը հաստատել է, որ տրանսպորտային միջոցը գրանցված է Անգլիայում, սակայն մշտապես գտնվել է հյուսիսիռլանդական օդանավակայանում, հայտնում է BBC-ն:

Պայթուցիկ սարքի տեսակի եւ մասնավոր ինքնաթիռում նրա հայտնվելու հնարավոր պատճառների մասին չի հաղորդվում: