Արաբական երկրների լիգան հետաձգել է սիրիական ընդդիմության միացյալ ֆորումի անցկացումը, որը պետք է տեղի ունենար մայիսի 16-17-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Որոշումը կայացվել է Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) խնդրանքով, ասված է Արաբական երկրների լիգայի հայտարարության մեջ:
Ավելի վաղ, մայիսի 14-ին, Սիրիայի ազգային խորհրդի անդամները հայտարարել էին, որ չեն մասնակցի Սիրիայի բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ տեղի ունենալիք այդ ընդլայնված կոնֆերանսին: ՍԱԽ-ի գործադիր մարմնի ներկայացուցիչ Ահմեդ Ռամադանը դա բացատրել էր նրանով, որ Արաբական երկրների լիգան իրենց հրավիրել է ոչ որպես պաշտոնական մարմին, այլ միայն անհատական մասնակիցներ, հաղորդում է Vesti.ru-ն:
Միացյալ կոնֆերանսի անցկացման նոր ամսաթիվը չի նշվում:
Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ահմեդ բեն-Հելին, միաժամանակ հայտարարել է, որ ոչ մի տարաձայնության մասին խոսք չկա:




























