Կոլումբիայում ձերբակալել են 50 պետծառայողների, որոնց կասկածում են այսպես կոչված «Ինքնապաշտպանության միացյալ ուժերի» (ԻՄՈՒ) ապստամբների հետ կապեր ունենալու մեջ: Ձերբակալությունները տեղի են ունեցել Մագդալենա դեպարտամենտում:
Ճաղերի հետեւում են հայտնվել նախկին եւ գործող պատգամավորներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ: Նշվում է, որ նրանք 2000-2001 թվականներին գրոհայինների հսկողության տակ գտնվող տարածքներում քվեարկությունների ժամանակ աջակցության համար դիմել են գրոհայիններին, մասնավորապես, ԻՄՈՒ-ի հյուսիսային բլոկի նախկին հրամանատար Ռոդրիգո Տովարու Պուպոյին` «Խորխե 40» մականունով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ԻՄՈՒ-ն Կոլումբիայում գործել է 2003-2006 թվականներից: Այն աջ ահաբեկչական խմբավորում է, որը ստեղծվել է կոլումբիական հատուկ ծառայությունների կողմից` ձախ ապստամբների (Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր) դեմ պայքարի համար, սակայն արդյունքում դուրս է եկել վերահսկողությունից:




























