Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակ ստացած Օրհան Փամուքն արժանացել է դանիական Sonning Prize մրցանակին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Դանիայում ամենահայտնի մշակույթային մրցանակի`Sonning Prize-ի հանձնման արարողությունը տեղի կունենեա 2012-ի հոկտեմբերի 26-ին Կոպենհագենի համալսարանում:

Ավելի վաղ Sonning Prize մրցանակին արժանացել էին Ուինսթոն Չերչիլը, գերմանացի գրող Գյունտեր Գրասսը եւ այլոք:

Նշենք, որ Հիշեցնենք, որ Օրհան Փամուքը 2005-ին շվեյցարական մի ամսագրին տված հարցազրույցում ասել էր, թե թուրքերը 1915-ին 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ են սպանել: «Թուրքիայում դրա մասին ոչ ոք չի համարձակվում ասել, բայց ես ասում եմ»,-հայտարարել էր Օրհան Փամուքը: Սրանից հետո նրան սկսել էին հետապնդել Թուրքիայի քրեական օրենսգքրի տխրահռչակ 301-րդ հոդվածով (թյուրքականության վիրավորում):

Սրանից մեկ տարի անց` 2006-ին Օրհան Փամուքը գրականության ոլորտում արժանացել էր Նոբելյան մրցանակի: