Կուբայում ավտովթարից 5 մարզ է զոհվել, եւս 35-ը վիրավորվել են: Վթարը տեղի է ունեցել մայիսի 14-ին, Օլգին նահանգում:
Լեռնային ճանապարհով ընթացքի ժամանակ ավտոբուսի աշխատանքում անսարքություններ են ի հայտ եկել, եւ վարորդը անդունդը գլորվելուց խուսափելու համար արգելակել է` հարվածելով մայրուղու արգելապատնեշին, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հարվածից ավտոբուսը շրջվել է, որի հետեւանքով զոհվել են ինքը` վարորդը եւ 4 ուղեւորներ, որոնցից մեկն 9-ամյա տղա երեխա է եղել:




























