ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի 35-հազար բնակչությամբ Ֆորտ Լի քաղաքի քաղաքապետարանը նոր օրենք է ընդունել, որն արգելում է  բոլոր հետիոտներին SMS-ներ գրել քայլելիս:  Ոստիկանություն արդեն իրավասություն ունի  խախտողներին տուգանել 85 դոլարի չափով:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ֆորտ Լիում տարվա սկզբից ի վեր ավելի քան 20 հետիոտներ մեքենայի տակ են ընկել: 

Իրավապահները վստահ են, որ դրա պատճառը ոչ այնքան վարորդների վատ վարել իմանալն է, որքան հետիոտները, որոնք չեն նայում, թե ուր են գնում, եւ ուշադրություն չեն դարձնում շրջապատին:

Հաղորդագրության արգելքի օրենքի տեղը մեքենաները ներքնաշորով լվանալու վերաբերյալ արգելքի մասին քալիֆորնիական անհեթեթ օրենքի,  կանգնած վիճակում երեք կում գարեջուր խմելու  արգելքի մասին թեքսասյան օրենքի   առանց իրավունքների սքեյթբորդ վարելու ֆլորիդական արգելքիմասին ծիծաղելի օրենքի կողքին է, նշում է Torontovka.com-ը: