Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, մայիսի 14-ին, ժամը 17.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Ժիրայր Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ս/թ հունվարին 3-րդ միկրոշրջանում գտնվող կիսակառույց շինությունից գողացել է էլեկտրական բետոնակտրիչ, որը վաճառել է 20.000 դրամով:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























