Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, մայիսի 14-ի երեկոյան, խուզարկություն են կատարել նախկինում դատված, 46-ամյա Արթուր Ս.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ հեղուկներով եւ փոշենման զանգվածով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Ս.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























