Հայաստան առանց մաքսատուրքի վճարման հնարավոր կլինի ներմուծել 300 տոննա կակաոյի փոշի՝ արդյունաբերական վերամշակման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Նշված ապրանքի նկատմամբ արտոնության կիրառման ժամկետը ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ավելի վաղ համապատասխան արտոնությունները սահմանվել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից։ Մաքսատուրքերի վճարումից ազատումը կտրամադրվի տնտեսավարող սուբյեկտներին բացառապես Էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված եզրակացության ներկայացման դեպքում, որը կհաստատի ապրանքի նպատակային նշանակությունը։