Դպրոցական ավտոբուսների գնման համար հատկացվել է 325 մլն դրամ (891 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն օգոստոսի 13-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Մեկ ավտոբուսի արժեքը կազմում է մոտ 65 մլն դրամ։ Տրանսպորտային միջոցները ձեռք կբերվեն գյուղական բնակավայրերի համար՝ փոքր գյուղերում դպրոցների փակման և երեխաներին հարևան բնակավայրեր դասերի տանելու ու հետ բերելու անհրաժեշտության պատճառով։





























