Ճապոնիայի վարչապետը կարող է որքան ուզենա շատախոսել այն մասին, թե Կուրիլյան կղզիները «պատմականորեն պատկանել են Ճապոնիային», սակայն այդ խոսակցությունները ոչինչ չեն փոխի։ Այդ մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Կուրիլյան կղզիները եղել են, կան և կմնան Ռուսաստանի տարածք։ Յուրաքանչյուր ոք, ով դա չի հասկանում, կբախվի իր մոլորության սարսափելի հետևանքներին», — նշել է նա։




























