Ամերիկյան Քլարքսոն քաղաքի հանրահայտ Wal-Mart հիպերմարկետների ցանցի խանութներից մեկում բնակչին կծել է բոժոժավոր օձը: Ամերիկացին հայտնվել է հիվանդանոցում:
Միկա Քրեյգը պատմել է, որ սողունը կծել է ձեռքը, երբ ինքը փորձել է ցանքածածկ վերցնել մարիխունա տնկելու համար, հաղորդում է BBC-ն: Ընդ որում տղամարդը պնդում է, որ ինքը լիցենզիա ունի բժշկական նպատակներով բույսի աճեցման համար:
Խանութի աշխատակազմը տուժողից ներողություն է խնդրել եւ խոստացել պարզել կատարվածը:




























