Մարտի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Բ. Հարությունյանին պատկանող թռչնանոցից գողացել են «Ժակո» տեսակի աֆրիկյան 4 թութակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 12-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 56-ամյա Գագիկ Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը:

Կատարվում է քննություն: