Մայիսի 12-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ զույգ ձեռքերի մատների կտրած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 49-ամյա Արթուր Գ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, թե նա վնասվածքներն ստացել է ընկերոջ հետ իրենց շենքի մոտ գտնվող աղբանոցում մետաղալար հալեցնելու ժամանակ պլաստմասսե շշեր այրելիս` դրանցից մեկի պայթելու հետեւանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: