Մայիսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում,  ոստիկանության  ծառայողները Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող կանգառից բերման են ենթարկել 42-ամյա Արմեն Ա.-ին, որը նույն պահին թիվ 13 երթուղային միկրոավտոբուսի սրահում մի տղամարդու գրպանից գողացել էր դրամապանակը՝ գումարով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ գողոնն առգրավված է, կատարվում է հետաքննություն: