Մայիսի 14-ին, ժամը 05.00-ին, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում  բախվել է «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 09.00-ին, «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Մայիսի 14-ին, ժամը 16.30-ին, BYD  մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ադոնցի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի  կցորդին: Պատահարի հետեւանքով BYD-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 17.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին գլորվել  է ձորը: Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերում կատարվում է քննություն: