Մոսկվայում, այսօր` մայիսի 15-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը:
ՀԱՊԿ արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության մասնակից պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի:




























