Լոռիի մարզի Քարաբերդ գյուղի մերձակայքում գտնվող հանքավայրում առկա են ոսկու 1.6 տոննա եւ արծաթի 2.9 տոննա պաշարներ: Այդ մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հրապարակված Քարաբերդի ոսկու հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում, որը պատրաստվել է «ԱՍՍԱԹ» ընկերության կողմից:

Հանքավայրը գտնվում է Վանաձոր քաղաքից 4.5 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արեւելք, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Փամբակ գետի ձախ ափին:

Ըստ ներկայացված փաստաթղթի` առավել հավանական է, որ Քարաբերդի հանքաքարը կտեղափոխվի Արարատի մարզի հարստացուցիչ ֆաբրիկա:

Առայժմ հստակեցված չէ, թե երբ կսկսվի հանքավայրի շահագործումը: