Լիմոժ քաղաքում 61-ամյա հայի սպանության մեջ կասկածվող երկու 19-ամյա երիտասարդները ձերբակալվել են Իսպանիայում, հաղորդում է ֆրանսիական «Le Parisien»-ը:

Երկու նախապես կասկածվող հանցագործները ձերբակալվել են մայիսի 5-ին Թարիֆում, հետո կալանավորվել են: Նրանք դեռ չեն հանձնվել Ֆրանսիային: Ձերբակալվածները կասկածվում են Մարտունիկ Ասլանյանի սպանության մեջ, ով իր տղայի հետ միասին փորձում էր վերադարձնել ընտանիքի գողացված ավտոմեքենան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  կռիվը, որն սկսվել էր գողացած ավտոմեքենայի պատճառով, հունվարի 26-ի երեկոյան հայկական ընտանիքի համար դժբախտությամբ էր ավարտվել: Երիտասարդը դիտավորյալ կրակ էր բացել հոր եւ որդու վրա: Թոշակառու Մարտունիկ Ասլանյանը, ով 61 տարեկան էր, ծնվել էր Սասունիկում (Հայաստան) եւ 5 տարի առաջ հաստատվել Լիմոժում, ծանր վիրավորվել էր մեջքից եւ ընկել ավտոկանգառում:

Նրա 26 տարեկան որդին` Գոռը, ավելի թեթեւ էր վիրավորվել: Երկու զոհերն էլ տեղափոխվել էին Լիմոժի հիվանդանոց, որտեղ ընտանիքի հայրը ստացված վերքերից մահացել էր: