«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Կապի թանգարանը, որը հիմնադրվել է այս տարվա ապրիլի վերջին, բացում է իր դռները այցելուների համար:
Կապի թանգարանը բաց է այցելությունների համար յուրաքանչյուր ուրբաթ Ժամը 10:00-ից մինչեւ 16:00-ը: Մուտքն անվճար է: Յուրաքանչյուր ուրբաթ 2 անգամ` Ժամը 10:00-ից մինչեւ 12:00-ը եւ 14:00-ից մինչեւ 16:00-ը թանգարանում անցկացվում են էքսկուրսիաներ` էքսկուրսավարի ուղեկցությամբ:
Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է մեկնարկի ժամին մոտենալ Կապի թանգարան Ազատության պողոտա 24/1 հասցեում: Ստանալ լրացուցիչ տվյալներ թանգարանի աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաեւ դիմել խմբակային էքսկուրսիա կազմակերպելու համար կարելի է ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին:
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, ինչպես նաեւ հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերին:




























