Ես Հայաստանի խորհրդարանի պատգամավորների դեմքերին տեսնում եմ ատելություն։ Այս մասին օգոստոսի 14-ին Ազգային ժողովի նիստում, տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է ընդդիմությունից խորհրդարանի փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Ես ուզում եմ մեր գործատուներից՝ հանրությունից, ներողություն խնդրել։ Նրանք, համատեքստի տեսանկյունից, դառնում են մի իրավիճակի ականատես, որը որևէ արժեք չունի և որևէ արժեք չի կրում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խորհրդարանի որոշ պատգամավորների ելույթներին», - ասել է Վարդևանյանը։

Նա մատնանշել է իշխանական կուսակցության պատգամավորների խիստ անհամաչափ արձագանքն իրենց հասցեին հնչող քննադատությանը՝ կոչ անելով ցուցաբերել զսպվածություն և պրոֆեսիոնալիզմ։

Այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահի կոչերը չլսվեցինլ։ Դա կարելի էր հասկանալ իշխանական կուսակցության պատգամավորների տեղից հնչող դժգոհ ելույթներից, որոնք պարբերաբար փորձում էին Վարդևանյանի հետ բանավեճի մեջ մտնել։