«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Դավիթ Ղազինյանին։
ԱԺ-ում ներկայացվեց նրա կենսագրությունը։
Դավիթ Ղազինյանը ծնվել է 1981 թվականին Երևանում: 2002-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի մագիստրոսի աստիճան: 2002-ին ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրա, նույն տարում զորակոչվել է բանակ: Պահեստազորի շարքային է:
2006 թվականից առանցքային պաշտոններ է զբաղեցրել ՀԷՑ-ում, եղել է տնօրենի տեղակալ, իրացման տնօրենի տեղակալ, ղեկավարել է «Մուսալեռ» մասնաճյուղը, իսկ 2025-ին եղել է վերջինիս գլխավոր տնօրենի պաշտոնակատարը:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ԱԺ–ի 12 մշտական հանձնաժողովներից 8–ում նախագահը կլինի ՔՊ–ից, 3–ը՝ «Ուժեղ Հայաստանից» և 1–ը՝ «Հայաստան խմբակցությունից։





























