Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, չնայած իշխանական կուսակցությունների նկատելի հաջողությանը, մայրաքաղաք Երեւանը դարձյալ մնացել է ամենաընդդիմադիր տարածաշրջանը: NEWS.am-ը ներկայացնում է քաղաքական ուժերի արդյունքները` տոկոսային հարաբերակցությամբ (տոկոսային ցուցանիշը հաշվարկվում է կուսակցություններին եւ քաղաքական դաշինքին տրված 100% «կողմ» ձայներից).

1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 37,53%

2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 27,14%

3. Հայ ազգային կոնգրես - 11,69%

4. «Ժառանգություն» կուսակացություն - 9,9%

5. ՀՅ Դաշնակցություն - 6,18%

6. «Օրինաց երկիր» կուսակցություն - 5,29%

7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 1,33%

8. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն - 0,62%

9. «Միավորված հայեր» կուսակցություն- 0,26%