Կրեմլում  տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդների հանդիպումը: Այն նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակին, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 15-ին` Տաշքենդում, եւ ՀԱՊԿ-ի 10-ամյակին, որն ստեղծվել էր դրա հիման վրա:

Հանդիպմանը մասնակցում են կազմակերպության  բոլոր անդամ երկրների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի` Սերժ Սարգսյանը, Բելառուսի` Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի`  Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի` Ալմազբեկ Ատամբաեւը, Տաջիկստանի` Էմոմալի Ռահմոնը եւ Ուզբեկստանի` Իսլամ Քարիմովը:
Հանդիպումը բացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս հանդիպումը Պուտինի համար առաջին միջազգային միջոցառումն էր պետության ղեկավարի պաշտոնում:
Միջոցառման արդյունքներից ելնելով կկնքվի ՀԱՊԿ անդամ երկրների հռչակագիր: