Մոսկվայում ՀԱՊԿ առաջնորդների հոբելյանական գագաթնաժողովին հռչակագիր են ընդունել, որում մտահոգություն են հայտնել Իրանի շուրջ լարվածության աճով, նաեւ լուրջ մտահոգություն Սիրիայում եւ դրա շուրջ իրավիճակի զարգացմամբ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումից հետո:

Հռչակագրում ասվում է, որ ՀԱՊԿ անդամները հանդես են գալիս Սիրիայում ճգնաժամի հաղթահարման օգտին, աջակցում Քոֆի Անանի ծրագրին:

ՀԱՊԿ առաջնորդները նաեւ իրենց մտահոգությունն են հայտնել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները որոշել են հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Մոսկվայում այս տարեվերջին: