Ռուսաստանի նոր վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը այսօր` մայիսի 15-ին նոր նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել ապագա կառավարության կառուցվածքն ու կազմը: Հանդիպումը կայացել է ՀԱՊԿ եւ ԱՊհ գագաթնաժողովներից առաջ:

Մայիսի 16-ից Վլադիմիր Պուտինը սկսում է խորհրդակցությունները կառավարական պորտֆելների թեկնածուների հետ: Իսկ այժմ նոր կառավարության կազմն անհայտ է, նախարարները շարունակում են իրենց աշխատանքային գործունեությունը ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:

Նախօրեին կառավարության ղեկավարը հանդիպել է պաշտոնյաների հետ` քննարկելու կառավարություն կազմելու հարցերը: