Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելիի շրջանում կառուցվող ՀԷԿ-ի շինարարության ժամանակ պատ է փլուզվել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ՀԷԿ-ի պատը փլուզվել է հողի սողանքի հետեւանքով։ Նշվում է, որ փլուզման հետեւանքով մահացել է 4 եւ վնասվածքներ ստացել՝ 1 բանվոր։