Հայկական խոհանոցը միշտ եղել է ոչ միայն ուտեստների, այլև պատմությունների խոհանոց։ Մեր ազգային ճաշատեսակներից շատերը ծնվել են կենցաղից, ճանապարհորդություններից և մարդկանց ապրելակերպից։ Դրանցից մեկն է «Խուրջինը»՝ հայկական ավանդական կենցաղի անբաժանելի մասը, որը տարիներ շարունակ մնացել էր գրեթե մոռացված։

Խուրջինը դարեր շարունակ հայի հավատարիմ ուղեկիցն էր։ Այն երկկողմանի պայուսակ էր, որը ճանապարհ ընկնելիս գցում էին ձիու կամ մարդու ուսերին և լցնում ճանապարհի համար անհրաժեշտ ամենակարևոր բարիքներով՝ հացով, մսով, պանրով և այլ մթերքներով։ Այն խորհրդանշում էր հայկական հյուրասիրությունը, առատությունն ու հոգատարությունը. խուրջինը երբեք դատարկ չէր լինում։

Հենց այս գաղափարից ոգեշնչվելով՝ Երեմյան ընկերությունների խումբը դեռևս 20 տարի առաջ վերհանեց հայկական այս մշակութային ժառանգությունը և այն ներկայացրեց հանրությանը նոր խոհարարական ձևաչափով՝ «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցում։ Այսօր «Խուրջին»-ը դարձել է ոչ միայն սիրված ուտեստ, այլև հայկական խոհանոցի այցեքարտերից մեկը։

Ուտեստը ստեղծվել է՝ պահպանելով հայկական ավանդական համերն ու գաղափարախոսությունը։ Ինչպես ժամանակին խուրջինը լցված էր լավագույն մթերքներով, այնպես էլ խոհարարական «Խուրջին»-ը իր մեջ ամփոփում է հայկական խոհանոցի ամենասիրելի համերը։ Այն պատրաստվում է բարակ և խրթխրթան լավաշից, որի ներսում առատորեն լցոնված են հայկական խոհանոցին բնորոշ բաղադրիչները՝ հյութեղ միս, թարմ կանաչիներ՝ ստեղծելով հարուստ և հիշվող համային համադրություն։

«Խուրջին»-ը խորհրդանշում է նաև հայկական հյուրասիրության մշակույթը. այն ստեղծվել է կիսելու համար՝ մեկ սեղանի շուրջ հավաքելով ընտանիքին և ընկերներին։ Հենց այդ պատճառով էլ այն դարձել է «Պանդոկ Երևան»-ի ամենահայտնի և ամենասիրված ուտեստներից մեկը՝ ներկայացնելով հայկական խոհանոցի առատությունն ու ջերմությունը ոչ միայն հայերին, այլև աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերին։

Այսօր «Խուրջին»-ը շատ ավելին է, քան պարզապես ուտեստը։ Այն պատմություն է հայ մարդու, հայկական հյուրասիրության և մեր խոհարարական ժառանգության մասին, որը Երեմյան ընկերությունների խումբը նոր կյանք է տվել՝ դարձնելով այն ժամանակակից հայկական խոհանոցի խորհրդանիշներից մեկը։