Ադրբեջանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա Տրանսանատոլիական TANAP գազատարի շինարարությունը կարժենա 6-7 մլրդ դոլար: Այս մասին ասվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նյութերում:

Ավելի վաղ նախագիծը գնահատվում էր 5 մլրդ դոլար: Այսօր` մայիսի 15-ին, Ադրբեջանի պետական նավթային ընկերության արտաքին ներդրումների վարչության պետ Վագիֆ Ալիեւը հայտարարել է, որ մինչեւ մայիսի վերջ համաձայնագիր կստորագրվի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ` գազատարի շինարարության վերաբերյալ:

Թուրքիան եւ Ադրբեջանը 2011-ի վերջին պայմանավորվել էին դեպի Եվրոպա գազատար կառուցել: Հաղորդվում էր, որ խողովակաշարի հզորությունը կկազմի տարեկան 16 մլրդ խմ, որը պատրաստ կլինի 2017-ին: Կոնսորցիումում կլինի թուրքական Botas եւ ադրբեջանական Socar ընկերությունները:

TANAP գազատարի մրցակից նախագծեր են համարվում Nabucco-ն եւ ռուսական «Հարավային հոսքը», նշում է Lenta.ru-ն: