ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը հակընդդեմ հայց է ներկայացրել «Սոֆիթել» նյույորքյան հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալլոյի դեմ, ով մեղադրել էր նրան հարձակման եւ սեռական ոտնձգությունների մեջ: Սթրոս-Կանը 1 մլն դոլար է պահանջել իր անձի «չարամիտ եւ նպատակաուղղված» սեւացման համար, որի արդյունքում ինքը զրկվեց որոշ մասնագիտական հնարավորություններից:

Ինչպես նշում է Utro.ru-ն, հայցվորը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հեռանկարներից է զրկել իրեն սեռական սկանդալը, սակայն նախկինում նա հայտարարել էր, թե Ֆրանսիայի նախագահի հիմնական թեկնածուներից մեկն է:

Նշենք, որ Սթրոս-Կանի դեմ հայց է ներկայացրել նաեւ Նաֆիսատու Դիալլոն` պահանջելով փոխհատուցում Սթրոս-Կանից: